23 հոկտեմբերի 2018 - 10:21 AMT
«Ծառուկյան» և ԵԼՔ խմբակցությունները ստորագրահավաք են անելու՝ ԸՕ-ին նվիրված արտահերթ նիստի համար

Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԵԼՔ խմբակցության հետ հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրահավաք են նախաձեռնելու՝ Ընտրական օրենսգքրում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների փաթեթի քննարկման համար:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չի ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում արտահերթ նիստ էր գումարվել և քննարկվում էր ԸՕ-ն։ Նախագծի հիմնական զեկուցողն էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։