Երևանն ընդգրկվել է Մոսկվայից աշնանային արձակուրդի ժամանակ ռուսաստանցիների նախընտրած 10 արտասահմանյան ուղղությունների ցանկում: Այդ մասին հայտնում է ճամփորդությունների Տուտու.ռու ծառայությունը:
Մոսկվայից արտասահմանյան պահանջված ուղղություններն են Մինսկը, Երևանը, Քիշնևը, Բաքուն, Պրահան, Թբիլիսին, Լառնական, Թիվատը, Թել Ավիվն ու Տաշքենդը:
Ռուսաստանի սահմաններում մոսկվաբնակները գերադասում են հետևյալ ուղղությունները Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից՝ Սոչի, Սիմֆերոպոլ, Մինվոդի, Կրասնոդար, Անապա, Դոնի Ռոստով, Կալինինգրադ, Սամարա, Եկատերինբուրգ, Մախաչկալա, գրում է ՌԻԱ Նովոստին:
Մինչդեռ զբոսաշրջիկնեի 24 տոկոսը գերադասում է իրենց նախընտրած «իդեալական տարբերակը». տանը՝ ծածկոցի տակ, գրքով և կատվի ընկերակցությամբ:
Ճամփորդությունների ծառայությունը հարցրել է օգտատերերից, թե ինչպես են պատկերացնում իդեալական արձակուրդն աշնանը: Հարցմանը մասնակցել է ավելի քան 3000 մարդ: