ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել համաներում հայտարարելու մասին օրինագիծը, որը տարածվում է նաև 2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրոհած «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վրա, սակայն տուժողների կամ նրանց հարազատների դեմ չլինելու պարագայում:
«ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաեւ 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները», - մասնավորապես նշվում է նախածում:
ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհվել է երկու ոստիկան՝ Արթուր Վանոյանը և Յուրի Տեփանոսյանը: Գագիկ Մկրտչյանը, վիրավորվել էր և մահացել հիվանդանոցում շաբաթներ անց:
Ընթերցեք նաև՝ «Ում վրա է տարածվելու համաներումը»: