ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով կառավարության կողմից Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ նախագծի մշակմանը, ասել է, որ գերփոքր բիզնեսն ազատելու են հարկերից, քանի որ այն հարկելու վարչարարության վրա պետությունն ավելի շատ գումար է ծախսում, քան այդ բիզնեսից հարկային եկամուտներ մուտքագրում պետական բյուջե:
Փաշինյանն ասել է, որ մարզերում և գյուղական համայնքներում գերփոքր տնտեսվարողներին ազատելու են բոլոր հարկերից, հնարավոր է՝ դրանք սիմվոլիկ գումար վճարեն՝ «հարկ վճարելու մշակույթը կենդանի պահելու համար»:
Վարչապետի պաշտոնակատարը խոսել է նաև անհատ տաքսու վարորդներին հարկերից ազատելու մասին:
Ավելի վաղ կառավարությունը հայտարարել էր Հարկային օրենսգիրքը բարեփոխելու մասին: