Հոկտեմբերի 29-ին կործանվել է ինդոնեզական Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որում եղել Է 189 մարդ, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամը, հայտնում է միջազգային մամուլը:
Ինքնաթիռը Ջակարտայից Պանկալպինանգ էր ուղևորվում: Այն ռադարների Էկրաններից անհետացել Է թռիչքից ավելի քան 10 րոպե անց, ընկել ծովը:
Որոնողական աշխատանքների արդյունքում հաջողվել է հայտնաբերել ինքնաթիռի մասերը, ուղևորների իրերը: Աշխատանքները շարունակվում են: