Կյանքի 63-րդ տարում մահացել է ծանրորդ, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Յուրի Վարդանյանը։
Տեղեկատվությունը PanARMENIAN.Net հետ զրույցում հաստատեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանը։
Յուրի Վարդանյանն աշխարհի 7-ակի ու Եվրոպայի հնգակի և Մոսկվայի օլիմպիական խաղերի չեմպիոն էր։
Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը Վարդանյանը զբաղեցրել էր 2014-2017 թվականներին։