ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը պարզաբանել է, թե ով կարող է հավակնել ԱԺ պատգամավորի առաջդրմանը՝ ներկայացնելով առաջադրման համար պահանջվող, անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու կարգը: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեսյբուքյան էջում:
«Ազգային ժողովի պատգամավորի առաջադրման համար պահանջվող, անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու համար անձը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.
1. 2018-ի դեկտեմբերի 9-ի դրությամբ պետք է լրացած լինի 25 տարին,
2. դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում 731 և ավելի օր բացակայած չլինի Հայաստանից,
3. դիում տալու դրությամբ վերջին չորս տարին հանդիսացած լինի միայն Հայաստանի քաղաքացի:
731 և ավելի օր բացակայությունը հարգելի է, եթե.
1) անձը հանրային ծառայող լինելով արտերկրում գտնվել է ծառայողական նպատակներով,
2) արտերկրում գտնվել է բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության նպատակով»,-ասվում է գրառման մեջ։
Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ չի ընտրել վարչապետ և արձակվել է իրավունքի ուժով: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: