Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով, երեք ամերիկահայ գործիչ՝Էնթոնի Բրինդիսին, Աննա Էշուն և Ջեքի Սփիրը, անցել են Կոնգրես։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի (ANCA) ֆեյսբուքյան էջը։
Բոլոր երեքը ներկայացնում են Դեմոկրատական կուսակցությունը։ Աննա Էշուն և Ջեքի Սփիրը վերընտրվել են որպես Ներկայացուցիչների պալատի անդամ:
Ընտրությունների նախնական արդյունքներով՝ Սենատում Հանրապետական կուսակցության անդամները կստանան 51 տեղ, իսկ Դեմոկրատական կուսակցության անդամները՝ 42 տեղ: Ներկայացուցիչների պալատում առաջատար են դեմոկրատները՝ 203, իսկ հանրապետականներն ունեն 185 տեղ: