2019 թվականի բյուջեով նախատեսվում է Հայաստանի բոլոր ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունների անձնակազմի աշխատավարձը բարձրացնել։ Այս մասին ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը
Նախատեսվում է բժշկի միջին ամսական աշխատավարձը գործող 178,000 դրամի փոխարեն սահմանել 240,000 դրամ, բուժքրոջ աշխատավարձը՝ 80,000 դրամի փոխարեն՝ 120,000 դրամ, կրտսեր բուժաշխատակազմինը՝ 100,000 դրամ։
2018 թվականի օգոստոսին նախարարությունը միջինը 10%-ով բարձրացրել էր ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունների անձնակազմի աշխատավարձը։
Ընթերցեք նաև՝ «Թորոսյան. 2018-ի 6 ամսում առողջապահության ոլորտն աճել է 30%-ով»։