
Սյունիքի մարզում, Գորիսում տեղի ունեցած ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի բուժկենտրոն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող«Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդկմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
«Վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: Նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Նոր տեղեկություններ կհայտնենք»,-ասվում է գրառման մեջ:
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
Վթարի հետևանքով 4 զինծառայող է զոհվել: Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել էր նրանց անունները: