13 հունիսի 2008 - 17:31 AMT
2009 թվականին կսկվի գործել Հայաստան-ԵՄ համագործակցության նոր բազմակողմանի ձեւաչափը
Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության նոր բազմակողմանի ձեւաչափը կսկսի գործել արդեն 2009 թվականին, հայտարարել է եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը: «Վերջերս Բրյուսելում կայացել է Եվրախորհրդարանի կոնֆերանսը «Ելք դեպի արեւելք» խորագրով, որին մասնակցել են ԵՄ-ի արեւելյան հարեւանները. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչները: Արդեն 2009 թվականին մենք ԵՄ-ի հետ համագործակցության նոր ձեւաչափ կունենանք, այն կլինի բազմակողմանի»,- հաղորդել է Ադոնցը ուրբաթ օրը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:

Նրա խոսքերով, տվյալ նախաձեռնությունը բավական հեռանկարային է: Ինչպես նշել է Ադոնցը, մինչեւ հիմա Հայաստանը մասնակցում էր համագործակցության երկկողմանի ձեւաչափերում, սակայն 2009 թվականից հնարավորություն կստանա համագործակցել բազմակողմանի ձեւաչափով: Նա տեղեկացրեց, որ 2009 թվականին կստեղծվի ԵԱՀԿ- Արեւելք Խորհրդարանական վեհաժողովը, իսկ գործադիր մակարդակով կսկսի նոր ձեւաչափ գործել. մի մարմին, որը աշխատելու է տարին երկու-երեք անգամ: Այդպիսով երկրները հնարավորություն են ստանում համագործակցել ԵՄ-ի հետ ԵՄ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, զարգացնել գործընկերությունը հարեւան երկրների het եւ համագործակցել նախարարների մակարդակով: «Դա նոր եւ բավական հեռանկարային նախաձեռնություն է եւ մենք ողջունում ենք այն»,- ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: