2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2.707 մլրդ դրամ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում:
Նշված գումարից արդարադատության նախարարությանը կհատկացվի 10 մլն դրամ, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով:
Ոստիկանությանը կհատկացվի 234.2 մլն դրամ, որից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով՝ 10 մլն դրամ , իսկ «Կապի ծառայություններ» հոդվածով՝ 224.2 մլն դրամ:
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ի ժամը 18.00-ն:
Քարոզարշավը պաշտոնապես կմեկնարիկի նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ին: