10 նոյեմբերի 2018 - 10:46 AMT
Տիգրան Կիրակոսյանը` սամբոյի աշխարհի փոխչեմպիոն

Բուխարեստում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնության 52 կգ քաշային կարգի եզրափակիչում հանդիպել են Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը և Ռուսաստանի պատվիրակ Անդրեյ Կուբարկովը։

Տիգրան Կիրակոսյանն արժանացել է փոխչեմպիոնի կոչմանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Գոտեմարտն ավարտվել է ոչ ոքի ՝ 1 ։ 1 հաշվով, սակայն մրցավարները նախապատվությունը տվել են ռուս մարզիկին։