«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի» նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Երևանում առաջիկա տարիներին նախատեսվում է նոր՝ «Ազգային» կոչվող ստադիոն կառուցել:
Մարզադաշտը նախատեսված կլինի 33.000 հանդիսատեսի համար. ըստ Վանեցյանի սա հնարավորություն կտա հյուրընկալել Եվրոպայի լիգայի մրցաշարի եզրափակիչը:
Կառուցման համար կհատկացվի $100 մլն:
Նշվել է, որ հիմնարկեքի արարողությանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել նաև Միջազգային Ֆուտբոլի Ֆեդերացիաների Միության՝ ՖԻՖԱ, նախագահ Ջանի Ինֆանտինոն: