«Իմ քայլը» դաշինքը դեռևս չի որոշել՝ ինչ կարգախոսով է մասնակցելու խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին: Այս մասին PanARMENIAN.Net -ին հայտնեց դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը:
«Կարգախոսի հարցը քննարկումների փուլում է», - ասաց Կոստանյանը:
Ավելի վաղ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, դաշիքնի նախընտրական ցուցակում ընդգրկված Հրաչյա Հակոբյանն ասել էր, որ ընտրապայքարի մեջ են մտնելու «Նիկոլ վարչապետ» կարգախոսով: