17 հունիսի 2008 - 17:11 AMT
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի դեսպանության անձնակազմին Եղիսաբեթ Թագուհու ծննդյան օրվա առթիվ
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Ազգային տոնի` Նորին Մեծություն Եղիսաբեթ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատուն: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագաhը շնորհավորել է դեսպանության անձնակազմին: Այնուհետեւ ծավալված զրույցի ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում բրիտանական ներդրումների խրախուսմանն առնչվող հարցեր: