17 հունիսի 2008 - 17:17 AMT
Մեհմետ Ալի Թալատ. Զիջումները Թուրքիայի կողմից 1974 թվականին կօգնեին կարգավորել Կիպրոսի հակամարտությունը դրա զարգացման փուլում
Եթե Թուրքիան կիպրոսցի հույների հետ համաձայնագիր կնքեր, եւ թուրքական զորքերը լքեին կղզին 1974 թվականին, այսօր Կիպրոսի խնդիր չէր էլ լինի: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի թուրքական համայնքի ղեկավար Մեհմետ Ալի Թալատը: Նրա խոսքերով, Զիջումները Թուրքիայի կողմից 1974 թվականին կօգնեին կարգավորել Կիպրոսի հակամարտությունը դրա զարգացման փուլում: «Չնայած, ես վստահ չեմ` արդյոք այն ժամանակ հնարավոր էր նման միջոցների դիմել, չէ որ դրան պետք է նաեւ հունական համայնքը պատրաստ լիներ: Սակայն եթե այսօր Թուրքիան անկայուն վիճակում հայտնվի իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության (AKP) գործունեության արգելման արդյունքում, մենք խնդիրներ կունենանք: Ոչ միան տնտեսական, այլեւ` քաղաքական: Նման իրադրությունում մենք չենք կարող առաջ շարժվել»,- ընդգծել է Թալատը, հաղորդում է Turtsia.ru-ն:

Հունիսի 21-ին ծրագրվում է խորհրդատվություններ սկսել Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարությունների հանձնաժողովների միջեւ: Բանակցությունների արդյունքում ծրագրվում է որոշել Կիպրոսի խնդրի կարգավորման հիմնական ռազմավարությունը: