Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ստանձնել է նաև երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը: Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ որոշել է իր վրա վերցնել նաև այդ պարտականությունները՝ անվտանգության առումով պետական քաղաքականության լուրջ քննադատության ֆոնին:
«Երկրի անվտանգությունը քաղաքականությունից և անձնական շահերից վեր է»,-ասել է Նեթանյահուն, հայտնում է «Վեդոմոստին» Times of Israel-ի վրա հղումով:
Նա հավելել է, որ ստեղծված բարդ իրավիճակում «չի կարելի քանդել կառավարությունը և արտահերթ ընտրություններ անցկացնել»: «Հուսով եմ, որ մեր բոլոր կոալիցիոն գործընկերները պատասխանատվություն կդրսևորեն և չեն պահանջի կառվարության հրաժարականը»,-ասել է Նեթանյահուն:
Նեթանյահուն այժմ վարչապետ լինելուց բացի, կատարում է նաև 4 նախարարության՝ պաշտպանության, արտաքին գործերի, առողջապահության, հայրենադարձության և ինտեգրման, նախարարությունների ղեկավարի պարտականությունները:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսրայելի պաշտպանության նախարար և «Մեր տուն՝ Իսրայել» կուսակցության նախագահ Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս ՊՆ ղեկավարի պաշտոնից:Նա ասել է, որ հրադադարն ու Գազայում կարգավորմանն ուղղված միաժամանակյա փորձերը, դա «կապիտուլացիա է ահաբեկչության առջև»: Լիբերմանը հաստատել է, որ վերջին շրջանում իր և երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի միջև տարաձայնություններ կային: