18 հունիսի 2008 - 18:35 AMT
1992 թվականից Ադրբեջանի քաղաքացիները մոտ 500 հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանի դեմ
1992 թվականից Ադրբեջանի քաղաքացիները մոտ 500 հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է արդարադատության փոխնախարար, ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

Նրա խոսքերով, երկու հայց արդեն գործավարության մեջ է, եւ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես մասնակցում է այդ հայցերի դիտարկմանը որպես երրորդ կողմ: Ինչպես նշել է Կոստանյանը, ՄԻԵԴ-ում է ադրբեջանցի գաղթականներից մեկի հայցը Հայաստանի դեմ, այն դեպքում երբ եվրոպացի դատավորներն արդեն դիտարկում են հայ գաղթականների երկու հայց Ադբեջանի դեմ: Քննարկումների գործընթացում են նաեւ Արծվաշեն գյուղի բնակիչ Առաքելյանի հայցը Ադրբեջանի դեմ, ով այժմ ապրում է Ճամբարակ գյուղում, եւ Գյուլիստանի բնակիչ Ասատրյանի հայցը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ՄԻԵԴ-ը պահանջներ է ներկայացնում Ադրբեջանից հայ գաղթականների համար, այսինքն` առաջին հերթին դիմել ադրբեջանական դատարաններ: Դա, նրա խոսքերով, պայմանավորված է ընդունված նորմերով: «Ցանկացած հայց կարող է դիտարկվել ՄԻԵԴ-ում միայն եթե սպառված են մարդու իրավունքների պաշտպանության մնացած բոլոր ատյանների հնարավորությունները պետության ներսում: Սակայն նման գործընթացի անհնարինության, ինչպես նաեւ դրանց անարդյունավետության մասին ապացույցներ ներկայացնելով, քաղաքացին ազատվում է նման պարտավորությունից»,- նշել է Կոստանյանը, հաղորդում է Regnum-ը: