ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ շուտով հայտնի կդառնա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ ամենախոշոր կոռուպցիոն սկանդալներից մեկի մեջ ներքաշված ԱԺ պատգամավորի անունը:
«Առաջիկա օրերին կիմանանք այդ պատգամավորի անունը», - ասել է Վանեցյանը:
Հոկտեմբերի 24-ին ԱԺ նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ առաջիկայում պատգամավոր է կալանավորվելու՝ խոշոր կոռուպցիոն գործարքի համար։ Նա անուն չէր տվել, բայց նշել էր, որ արդեն մի քանի ամիս է, ինչ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունից սպասում են կոնկրետ փաստաթղթի, որը հնարավորություն կտա իրականացնել կալանավորումը։