18 հունիսի 2008 - 18:51 AMT
Հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է հայ գյուղացի
Հունիսի 18-ին, ժամը 1540-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 21-ամյա Լեւոն Օնիկի Պետրոսյանի վրա, վերջինիս կողմից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի` գերիշխող բարձունքների վրա գտնվող հենակետերից դիտավորյալ կրակ է բացվել: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Լ.Պետրոսյանը ծանր վիրավորվել է եւ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին` մահացել: