Ադրբեջանի Գյանջա քաղաքումպայթյուն է որոտացել բնակելիներից մեկում: Ինչպես հայտնել է երկրի ԱԻՆ-ը, պայթյունը տեղի է ունեցել 4-հարկանի տանը:
«Արդյունքում շենքի մի մասը փլուզվել է: Ըստ նախնական տվյալների, փլատակների տակ մարդիկ են մնացել»«-ասել են գերատեսչությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ տեղական ԶԼՄ-ների, փլատակների տակից դուրս է բերվել 3 դի, մեկ տուժած տեղափոխվել է հիվանդանոց: Պատահարի վայրում որոնողական աշխատանքներ են ընթանում:
Ըստ աղբյուրների, պայթյունի պատճառ կարող էր դառնալ գազի արտահոսքը: