22 նոյեմբերի 2018 - 12:30 AMT
Վերջնական. ՀՀ նախագահի նստավայրը հետ կտեղափոխվի Բաղրամյան 26

Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26 տեղափոխելու մասին օրինագիծը:

Կողմ է քվեարկել 60 պատգամավոր, դեմ՝ 2-ը, ևս 1-ը ձեռնպահ է մնացել:

Օրինագիծը կոչվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծ:

Օրինագծով նաև վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվում է Հանրապետության հրապարակ՝ կառավարական տուն 1: