Անտառային հրդեհները Կալիֆորնիայում, որ շարունակվում էին 2 շաբաթից ավելի, ամբողջությամբ մեկուսացվել են: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում է հայտնել Կալիֆորնիայի Անտառտնտեսության և հրշեջ պահպանության վարչությունը: Հորդառատ անձրևները, որոնք գալիս էին վերջին օրերին, նպաստել են հրդեհի մարմանը:
Նոյեմբերի 8-ին բռնկված հրդեհների հետևանքով առնվազն 87 մարդ է զոհվել, դեռևս հաստատված է 54-ի ինքնությունը: Նոյեմբերի 24-ի տվյալներով անհայտ կորածների քանակը 249 է, գրում է Deutsche Welle-ն:
Կալիֆորնիայի հյուսիսում բռնկված հրդեհներն ամենաավերիչն են ճանաչվել նահանգի պատմության մեջ: Կրակը լիովին ոչնչացրել է փոքր Փարադայս քաղաքը: Հրդեհի հետևանքով 14.000 տուն է այրվել, 530 խանութ և 4,5 հազար այլ շինություններ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նոյեմբերի 17-ին այցելել էր Փարադայս, հայտարարել է, որ նման մասշտաբի աղետի պատճառ է դարձել նաև անտառտնտեսության անգրագետ կառավարումը նահանգում: Սակայն տեղական իշխանությունները համաձայն չեն այս գնահատականի հետ: Նրանք վստահեցնում են, որ հրդեհների գլխավոր պատճառը կլիմայի փոփոխությունն է: