27 նոյեմբերի 2018 - 10:57 AMT
Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայ գործարարներին և բարերարներին

Նոյեմբերի 24-26-ը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայ գործարարների և բարերարների հետ: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ռուսաստանաբնակ հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում են Արցախի զարգացման և շենացման գործին՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր դինամիկան կպահպանվի նաև ապագայում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով Մոսկվա էր ժամանել նոյեմբերի 24-ին: