20 հունիսի 2008 - 20:02 AMT
Երեւանում անցնում է ընդդիմության առաջին հանրահավաքը Մարտի իրադարձություններից հետո
Երեւանում` Մատենադարանին կից հրապարակում, հայ ընդդիմության կողմանկիցները տարերայնորեն հավաքվում են հանրահավաքի, որը պետք է սկսվեր տեղական ժամանակով 18.00-ին : Արդեն մի քանի հազար մարդ հավաքվել է հրապարակի երկայնքով եւ կից փողոցներում:

Հրապարակի շուրջ ոստիկանություն է կենտրոնացած: Իրավապահ մարմինները կոչ են անում քաղաքացիներին չհավաքվել եւ չխափանել ավտոտրանսպորտի երթեւեկությունը, որը գործում է սովորական ռեժիմում, հաղորդում է Regnum-ը:

Հիշեցնենք, որ ընդդիմության ներկայացուցիչները հունիսի 12-ին տեղեկացրել էին մայրաքաղաքի իշխանություններին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մտադրության մասին: Նրանց մերժել էին հիմնավորելով, որ այնտեց անցկացվելու է «Փոքր երեւանցի» միջոցառումը: Ընդդիմությունը բողոքարկել է մայրաքաղաքի որոշումը դատարանով, սակայն հաջողության չի հասել: Նշենք, որ մայրաքաղաքային իշխանություններն առաջարկել էին ընդդիմադիրներին հանրահավաք անցկացնել «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում, սակայն ընդդիմությունը որոշում է կայացրել հանրահավաքը անցկացնել Մատենադարանի մոտ: