28 նոյեմբերի 2018 - 11:19 AMT
Գեղամյան. ՀՀ տնտեսության այս վիճակի պատասխանատուն ՀՀՇ-ն է

«Հայաստանի Հանրապետական կուսակցության» (ՀՀԿ) համամասնական ցուցակի առաջին տասնյակը եզրափակող Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում տնտեսական հարցերի շուրջ հրավիրված նախընտրական բանավեճի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի տնտեսական ներկայիս վատ վիճակի պատասխանատուն «Հայոց համազգային շարժումն» է (ՀՀՇ):

Քաղաքական այս ուժն իշխել է Հայաստանում 1990-1998 թվականներին, որից հետո՝ ուղիղ 20 տարի իշխանությունը պատկանել է «Հայաստանի Հանրապետական կուսակցության»:

Ըստ նրա, ՀՀՇ-ն ջարդել է հայրենական տնտեսության ողնաշարը, և «մեծագույն ճիգեր և ջանքեր էին պետք, որ տնտեսությունը հասցվի ներկայիս մակարդակի»:

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր: