28 նոյեմբերի 2018 - 12:02 AMT
Դատախազ. Այս փուլում Քոչարյանին կալանավորելու կարիք կա

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քննության այս փուլում կալանքի տակ պահելու անհրաժեշտություն կա:

«Մեր դիրքորոշումն է, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ, դա գիտի միայն դատարանը», - ասել է Դավթյանը:

Ավելի վաղ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմանբ բեկանվել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկվել էր Վերաքննիչ դատարան նոր քննության:

Նոյեմբերի 27-ին քննվել է պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոցն անձեռնմխելիության հիմքով վերացնելու հայցը: Դատական նիստի ընթացքում փաստաբանները բացարկ են հայտնել գործը քննող դատավորին՝ դեռևս այնհայտ հիմքով:

Նիստը կշարունակվի նոյեմբերի 28-ին: