Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արթիկի, Եղեգնաձորի և Մարտունու ավտոճանապարհներին ձնախառն անձրև է:
Վայքի, Ստեփանավանի ճանապարհներին և Գորիս-Սիսիան հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Սպիտակի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: