3 դեկտեմբերի 2018 - 11:30 AMT
Դեկտեմբերի 5-ին ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն

Դեկտեմբերի 5-ին Միլանում կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպումը կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը վերջին անգամ հանդիպել են 2018 թվականի հուլիսի 11-ին Բրյուսելում: