25 հունիսի 2008 - 14:44 AMT
Այսօր լրանում է ՍԾՏՀ-ի 16 տարին
Հունիսի 25-ին լրանում է Սեւծովյան տնտեսական համագործակցություն` (ՍԾՏՀ) կազմակերպության ստեղծման 16 տարին: Այդ ընթացքում տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունը վերափոխվեց լայնամասշտաբ կազմակերպության եւ կարեւոր նշանակություն ստացավ: ՍԾՏՀ-ն էական դերակատարություն ունի տարածաշրջանային համագործակցության զարգացման, խաղաղության պահպանման, տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հարցերում:
16 տարվա ընթացքում համագործակցություն է հաստատվել ՍԾՏՀ անդամ երկրների միջեւ ավելի քան 15 ուղղություններով, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 1992թ. Նրա անդամներն են 12 պետություններ` Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան: 13 պետություններ, մասնավորապես Բելառուսը, Գերմանիան, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ունեն դիտորդի կարգավիճակ: