«Իմ քայլը» դաշինքի Շիրակի մարզի վարկանիշային թեկնածու Ֆելիքս Ցոլակյանը կոչ է արել բոլոր թեկնածուներին դեկտեմբերի 7-ին հրաժարվել քարոզարշավ անցկացնելուց՝ հարգելով 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը: Այդ մասին նա գրառում է կատարել իկր ֆեյսբուքյան էջում:
«Թեկնածուներին հորդորում եմ հարգել Հիշատակի օրը և դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չիրականացնել...Ես ինքս Դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չեմ իրականացնելու...Խիղճ և խաղաղություն բոլորիս..
Ներողություն եմ խնդրում, ժամանակի սղության պատճառով, գյուղական համայնքներ չայցելելու համար...Բոլորին կոչ եմ անում ընտրություններին ցուցաբերել ակտիվ մասնակցություն՝ Ձեր մեկ քվեն շատ կարևոր և որոշիչ է...,-ասվում է գրառման մեջ: