«Շանթ» հեռուստաընկերության թվով 662 ընտրատեղամասի արդյունքների նախնական հաշվարկների համաձայն, ՀՅԴ-ն 15698 ձայն կամ քվեների 5․01%-ն ունի։
ԱԺ են անցնում «Իմ Քայլը» ԲՀԿն ու «Լուսավոր Հայաստանը» համապատասխանաբար 69․5, 9․2 ու 6%-ով։
ՀՀԿ-ն ունի քվեների 4․2%-ը։
Հիշեցնենք, որ ԱԺ կանցնեն 5% շեմը հաղթահարած կուսակցություններն ու 7% շեմը հաղթահարած դաշինքները։ Եթե պահանջին համապատասխանի միայն 2 ուժ, կանցնի նաև երրորդ ամենաշատ ձայն հավաքած ուժը։
Տեղամասերի ընդհանուր թիվը 2010 է, ընտրողների թիվը՝ 1.260 մլն քվեի իրավունք ունեցող 2.592 մլն-ից։