Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Նա շնորհավորել է Բակո Սահակյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեն անցկացվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին: Որոշվում էր Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից: