13 դեկտեմբերի 2018 - 11:22 AMT
Կիմ Երիցյանի գերեզմանաքարը չեն գողացել

Երևանի քաղաքային պանթեոնից չեն գողացել ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը, հայտնում է ShantNews.am-ը:

Քաղաքային պանթեոնում աշխատող մի կին հայտնել է, որ գերեզմանաքարին ձեռք տվող չի եղել: Նա ցույց է տվել նաև պոկված երեսպատման սալաքարերը և հավելել, որ գուցե աղմուկը դրանից է բարձրացել:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե իբր Երևանի քաղաքային պանթեոնից գողացել են ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը։