13 դեկտեմբերի 2018 - 11:48 AMT
Լևոն Մնացակյանյանի հրաժարականի հրամանագիր չկա

Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի հրաժարականի վերաբերյալ հրամանագիր չկա։

Այս մասին է հայտարարել «Ազատություն» ռ/կ-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա նշել է, որ նման հրամանագիրը՝ լինելու դեպքում, պաշտոնական լրահոսում կհայտնվի։

ԶԼՄ-ները դեկտեմբերի 12-ի երեկոյան լուրեր տարածեցին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հրաժարականի մասին։

Մասնավորապես, ըստ «Հայկական ժամանակի», Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մնացականյանին աշխատանքից ազատելու մասին դիմումը հավանաբար կստորագրի դեկտեմբերի 13-ին