13 դեկտեմբերի 2018 - 14:18 AMT
Գնացքի վթար Թուրքիայում. 7 զոհ կա, ավելի քան 40 վիրավոր

Անկարայի արվարձանում վթարի է ենթարկվել ուղևորատար ճեպընթաց գնացքը, որը դուրս է եկել ռելսերից՝ բախվելով մերձքաղաքային գնացքի հետ: Գնացքն Անկարայից Կոնյա էև ուղևորվում: Այդ մասին հայտնել է CNN-ի թուրքական ծառայությունը:

Առնվազն 7 մարդ մահացել է, ավելի քան 40-ը՝ տուժել, հայտնել է նահանգապետ Վասիլ Շահինը, գրում է «Վեդոմոստին»:

Սակայն, ըստ թուրքական Anadolu գործակալության տվյալների, գնացքը բախվել է ուղիների վերահսկման հատուկ շարժակազմի հետ, իսկ հետո բախվել ստորգետնյա հետիոտնային անցումին:

Պատահարի վայրում աշխատում են «շտապ օգնությունը», փրկարարներն ու հրշեջները:

Photo: Reuters