14 դեկտեմբերի 2018 - 11:58 AMT
Լավրով.Մոսկվան ցանկանում է նպաստել ԼՂ հարցով Երևանի և Բաքվի երկխոսությանը

Ռուսաստանը ցանկանում է շարունակել աջակցությունը Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

«Մենք ցանկանում ենք շարունակել աջակցութունը Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ»,-ասել է Լավրովը Բաքվում, ուր նա ժամանել է ՍԾՏՀԿ նիստին մասնակցելու նպատակով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման հարցում լուրջ պայմանավորվածությունների հազիվ թե հաջողվի հասնել, քանի դեռ քաղաքական իրավիճակը Հայաստանում չի կայունացել: