5 սեպտեմբերի 2002 - 22:27 AMT
ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Վիեննայում իր աշխատանքն է սկսել անվտանգության բնագավառում համագործակցությանը նվիրված եվրոպական համաժողովը, որի շրջանակներում ԵԱՀԿ 55 անդամ-պետությունները մշտական հիմունքով բանակցություններ են վարում ռազմական անվտանգության եւ սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ: Համաժողովում Հայաստանը ներկայացնում է ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան Ջիվան Թաբիբյանը: Համաժողովի հիմնական թեման է հանդիսանում միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում ԵԱՀԿ գործունեության աշխուժացումը, ինչպես նաեւ անցյալ տարվա դեկտեմբերին Բուխարեստում կայացած Արտգործնախարարների խորհրդի նիստում ու Բիշքեկի խորհրդաժողովում ընդունված ահաբեկչության դեմ պայքարի ծրագրերի գործնական կիրառմանն առնչվող խնդիրներ: