28 հունիսի 2008 - 16:06 AMT
Ռուսաստանն ու ԵՄ-ն չեն պատրաստվում փոխել սառեցված հակամարտությունների շուրջ բանակցությունների ձեւաչափը
Մոսկվան սատարում է Եվրամիության ձգտմանը` առավել ակտիվ դերակատարություն ունենալ «սառեցված» տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում, սակայն հարկ չի համարում փոխել գործող ձեւաչափը: Այդ մասին Խանտի Մանսիյսկում ընթացող Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, ներկայումս աննպատակահարմար է փոխել բանակցությունների ձեւավորված ձեւաչափը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:

Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են Կոսովոյի եւ ԱՊՀ տարածքի «սառեված»` վրաց-աբխազական, վրաց-հարավօսական, ղարաբաղյան եւ մերձդնեստրյան հակամարտությունների խնդիրները: