28 հունիսի 2008 - 16:54 AMT
Հայաստանի ՊՆ-ն Բաքվում կայացած զինվորական շքերթը դիտարկում է լոկ որպես տոնական միջոցառում
Հայաստանի պաշտպանության նախարարությունը Բաքվում կայանալիք զինվորական շքերթը դիտարկում է լոկ որպես տոնական միջոցառում` կազմակերպված տեղական բնակչության եւ հյուրերի համար: Այդ մասին PanARMENIAN.Net- թղթակցին է հայտարարել ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, որը ԶԼՄ-ների խնդրանքով ներկայացրել է ՊՆ դիրքորոշումը հունիսի 26-ին Բաքվում կայացած զինվորական շքերթի վերաբերյալ: «Զինված ուժերի հագեցվածության եւ կազմակերպվածության վերաբերյալ տպավորություն ստանալու համար մեզ առավել հետաքրքիր է դիտել ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, ինչու ոչ, նաեւ Թուրքիայի եւ, ռազմական կարողությունների տեսանկյունից, այլ առաջատար երկրների շքերթները: Իսկ զինված ուժերի սպառազինության արդիականության վերաբերյալ պատկերացում կազմելու առումով առավել օգտակար է մասնակցությունը ռազմական տեխնիկայի բազմաթիվ ցուցահանդեսներին»,-ասվում է հաղորդագրության մեջ: