28 հունիսի 2008 - 17:34 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Սերժ Սարգսյանին տեղեկացրել են Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների մասին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան առաջարկությունների հետ կապված հարցեր: Սերժ Սարգսյանը ներկայացրել է բանակցային գործընթացի վերաբերյալ հայկական կողմի տեսակետներն ու նկատառումները: Համանախագահները Հանրապետության նախագահին տեղեկացրել են Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների մասին: