21 դեկտեմբերի 2018 - 12:42 AMT
Սփյուռքի նախարարության աշխատողները մտածում են արտագաղթելու մասին

Մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները վաղ առավոտից հավաքվել էին նախարարությունների շենքի մոտ՝ բողոքելով նախարարությունների օպտիմալացման դեմ:

Panorama.am-ի փոխանցմամբ, սփյուռքի նախարարության աշխատակիցներից մեկն ասել է, որ կրճատումների հետևանքով ստիպված են արտագաղթել:

«Հերթական հիասթափությունն ենք ապրում, որ աշխատանք տանելով հայրենադարձություն ապահովելու համար, այսօր ստիպված ենք լինելու արտագաղթի ճանապարհ բռնել», - ասել է նախարարության աշխատակիցը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարությունը կարող է միացվել կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունն ընդհանրապես կարող է լուծարվել: