24 դեկտեմբերի 2018 - 14:27 AMT
ԱԱԾ-ն հորդորում է Վրաստան մեկնողներին օգտվել նաև «Բավրա» և «Գոգավան» անցակետերից

ԱԱԾ-ն հորդորում է Վրաստան մեկնողներին օգտվել նաև «Բավրա» և «Գոգավան» անցակետերից՝ ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի ծանրաբեռնվածության պատճառով, խցանումներից և ժամանակի անհարկի կորստից խուսափելու նպատակով:

«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը խորհուրդ են տալիս մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ մուտք ու ելք կատարել պետական սահմանի նաև «Բավրա», «Գոգավան» անցման կետերով»,-ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ: