26 դեկտեմբերի 2018 - 12:08 AMT
ԶԼՄ. Արմեն Գևորգյանը մեղադրվում է $1 մլն կաշառք վերցնելու մեջ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել. նա մեղադրվում է $1 մլն կաշառք վերցնելու մեջ, հայտնում է «Շանթ» հեռուստաընկերությունը:

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում այս տեղեկությունը:

Արմեն Գևորգյանը մեղադրվում է նաև Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Դեկտեմբերի 14-ին կայացած դատական նիստի ժամանակ դատարանը մերժել էր նրան կալանավորելու միջնորդությունը:

Ավելի վաղ ՀՔԾ տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա քննության է առնվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը: Նպատակ ունենալով խոչընդոտել տվյալ գործով սահմանադրական արդարադատության իրականացմանը՝ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008 թվականի մարտի սկզբներին, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որոշում կայացնելը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը, ում կարգադրել է փոխանցել, որ անհրաժեշտ է կայացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշում:

Գևորգյանին սպառնում է մինչև 6 տարի ազատազրկում։