29 դեկտեմբերի 2018 - 11:35 AMT
Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը, Արա Բաբլոյանն այցելել են Եռաբլուր

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Բ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: