Ավտոներկրողները բողոքի ցույցի են դուրս եկել Երևանի Բրազիլիայի հրապարակում: Նրանք բողոքում են ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման կարգից, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից, մաքսատներում առկա հերթերից`նշելով, որ նույն ավտոմեքենաների մաքսազերծման համար նախորդ տարվա և այս տարվա գները տարբերվում են:
Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք նշում են, որ պլանավորել են ավտոերթով շարժվել կառավարություն, սակայն եթե իմանան, որ վարչապետի հետ հանդիպման հստակ օր ու ժամ կլինի, ավտոերթ չեն անցկացնի և կսպասեն հանդիպմանը, հայտնում է yerkir.am-ը:
Հունվարի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, պետք է կողմնորոշիչ գնին մոտ լինեն կամ հավասար: