ՀՀ առողջապահության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ նարգիելի կիրառման սահմանափակման դեմ, հայտնում է «Հայկական ժամանակը»:
Մի խումբ երիտասարդներ դժգոհում են, որ նախարարությունը ծխելու դեմ պայքարի շրջանկում որոշել է արգելել նաև նարգիլեի օգտագործումը:
Նրանցից մեկը նշել է, որ «մոտ 700-1000 աշխատատեղ կփակվի` հանրային վայրերում նարգիլեն արգելելու դեպքում»:
Հունվարի 11-ին ՀՀ-ի տարբեր բնակավայրերում բողոքի ակցիաներ են իրականացվել՝ գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով, ընդդեմ ՊԵԿ-ի՝ մեքենաների մաքսազերծման նոր կարգի և Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: