ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարևորությունը մեր կառավարությունների համար: Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ», - ասել է Փաշինյանը:
Վարչապետը նաև հավելել է, որ Արցախյան հիմնահարցին անդրադարձ չի եղել:
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ-ում պաշտոնական այցով եղել է 2018 թվականին աշնանը։