10 հուլիսի 2008 - 17:09 AMT
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ուկրաինայի զինվորականները մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին Վրաստանում
Թբիլիսիի մերձակայքում սկսվել են համատեղ զորավարժություններ, որոնց մասնակցում են զինվորականներ ԱՄՆ-ից, Վրաստանից, Ադրբեջանից, Հայաստանից ու Ուկրաինայից: «Անհապաղ պատասխան-2008» զորավարժությունները անցնում են հուլիսի 5-ից Վազիանի ռազմակայանում` Ռուսաստանի սահմանից համարյա 100 կմ հեռավորության վրա: Դրանց մասնակցում են մոտ հազար ամերիկացի դեսանտային եւ ծովային հետեւակային զինվոր, ինչպես նաեւ նույնքան զինվոր վրացական բանակից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հղում կատարելով ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարությանը: